Ռուսական ՀՕՊ միջոցները ևս 8 Ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել


Ռուսական ՀՕՊ միջոցները ևս 8 Ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել
Ապրիլ 10 14:27 2022

Ուկրաինայի ութ անօդաչու սարքեր ռուսական ՀՕՊ միջոցներով խոցվել են յոթ բնակավայրերի շրջանում, հայտնել Է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Օլխովատովկա, Նովայա Աստրախան, Ավդեևկա, Շախտյորսկոյե, Կուրախովո, Նովոսելովկա 2, Վեսյոլոյե բնակավայրերի շրջաններում օդում խփվել են ութ Ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ: