|
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել՝ Ռուսաստանին բացառել ԵԱՀԿ-ից: Այս մասին նա գրել է թվիթերյան էջում: «Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները քանդեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը: Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության և համագործակցության համար: Եթե ԵԱՀԿ-ը չունի երկրների անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա անհրաժեշտ է ընթացակարգ ստեղծել և հեռացնել Ռուսաստանի Դաշնությանը»,- նշել է նա: |










