Բրիտանիայում դեֆիցիտի պատճառով սահմանափակել են ձեթի վաճառքը


Բրիտանիայում դեֆիցիտի պատճառով սահմանափակել են ձեթի վաճառքը
Ապրիլ 9 09:10 2022

Բրիտանիայի Waitrose սուպերմարկետների ցանցում սահմանափակվել է բուսական յուղի վաճառքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը։

Բրիտանական Waitrose սուպերմարկետների ցանցը սահմանափակել է ձեթի վաճառքը՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված։

 

Հաճախորդներին սուպերմարկետների ցանցը կոչ է արել գնորդներին ձեռք բերել առավելագույնը երկու շիշ:

«Մենք ուզում ենք երաշխավորել, որ հաճախորդները նախկինի պես ձեթի ընտրություն կունենան, ուստի խնդրում ենք յուրաքանչյուրին առավելագույնը երկու շիշ գնել»,-նշված է Waitrose-ի հայտարարության մեջ:

Մեկ այլ խոշոր սուպերմարկետների ցանց՝ Sainsbury’s-ը, իր խանութներում փակցրել է ցուցանակներ՝ նախազգուշացնելով գնորդներին, որ որոշ ապրանքատեսակների մեջ արևածաղկի ձեթը կարող է փոխարինվել ռապսի ձեթով:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի բուսական յուղի խոշորագույն արտադրողը՝ Edible Oils-ը, անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ Մեծ Բրիտանիային մնացել է ընդամենը մի քանի շաբաթվա արևածաղկի ձեթ՝ սպառման համար:

Մեծ Բրիտանիայում մրգերն ու բանջարեղենն էլ 30 տոկոսով թանկացել են:

 

Հիշեցնենք` ավելի վաղ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետևանքով բուսայուղի դեֆիցիտ էր սկսվել Թուրքիայում։