Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն


Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն
Ապրիլ 8 19:50 2022

Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մենք արդեն ԵՄ-ում առավոտյան որոշումներ ենք ընդունել, որոնց ընդունմանը նպաստել է նաև Ֆրանսիան», – ասել է Մակրոնը «RTL» ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը նախատեսում է ռուսական ածուխի ներկրումից աստիճանաբար հրաժարում: