Ֆինլանդիան հետ կուղարկի ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի


Ֆինլանդիան հետ կուղարկի ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի
Ապրիլ 8 19:43 2022

Ֆինլանդիան հետ կուղարկի ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի, հայտնում է Ilta-Sanomat թերթը՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը։

«Ֆինլանդիան արտաքսում է երկիր գործուղված ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի։ Բացի այդ, մերժել են ՌԴ դեսպանատան մեկ աշխատակցի վիզայի երկարաձգումը։ ԱԳՆ-ն այդ մասին կտեղեկացնի ՌԴ դեսպանին»,- ասված է հաղորդագրության մեջ։