Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ անհրաժեշտ են «Մոլոտովի կոկտեյլ» պատժամիջոցներ


Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ անհրաժեշտ են «Մոլոտովի կոկտեյլ» պատժամիջոցներ
Ապրիլ 8 18:26 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիայի խորհրդարանին ուղղված ուղերձում ասել է, որ Ռուսաստանի դեմ անհրաժեշտ է այնպիսի «պատժամիջոցային կոկտեյլ», ինչպիսին է «Մոլոտովի կոկտեյլը»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մեզ անհրաժեշտ են այն զենքերը, որոնք ունեն ԵՄ ձեր գործընկերները, մեզ անհրաժեշտ են իսկապես արդյունավետ հզոր պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ և պատժամիջոցների կոկտեյլ, որը կհիշվի որպես Մոլոտովի կոկտեյլ», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել ընկերություններին դուրս գալ ռուսական շուկայից, նավթային էմբարգո մտցնել և ռուսական բանկերը մեկուսացնել միջազգային ֆինանսական համակարգից։