Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)


Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Ապրիլ 8 13:42 2022

Ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում, որտեղից տարհանում են Դոնբասի բնակիչներին, հրթիռային հարձակումներ են իրականացվել։

«Տեղում աշխատող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Հրթիռային հարձակման ժամանակ հազարավոր մարդիկ են եղել կայարանում, քանի որ Դոնբասի բնակիչները տարհանվում են Ուկրաինայի ավելի ապահով շրջաններ»,- ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն։

Նրա խոսքով՝ կայանին հարվածել են «Իսկանդեր» հրթիռներով: