ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը կլինի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա. Ալիև


ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը կլինի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա. Ալիև
Ապրիլ 8 12:40 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը։ 

Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները:

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։