Պուտինը ժամանել է Միությունների տուն՝ վերջին հրաժեշտը տալու Ժիրինովսկուն


Պուտինը ժամանել է Միությունների տուն՝ վերջին հրաժեշտը տալու Ժիրինովսկուն
Ապրիլ 8 08:15 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի բոլոր գումարումների պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հանգուցյալի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը կազմակերպվել է Միությունների տան Սյունասրահում։ Դրա ավարտից հետո քաղաքական գործչին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար: