Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը


Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը
Ապրիլ 8 12:00 2022



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները՝ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը։