Պեսկովը հայտարարել Է Ուկրաինայում Ռուսաստանի կրած զգալի կորուստների մասին


Պեսկովը հայտարարել Է Ուկրաինայում Ռուսաստանի կրած զգալի կորուստների մասին
Ապրիլ 7 21:15 2022

Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք զգալի կորուստներ ենք կրել, դա մեծ ողբերգություն է մեզ համար», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Փետրվարի 24 - ին սկսվել Է Դոնբասում Ռուսաստանի հատուկ գործողությունը, որը հետեւել է որպես ՌԴ-ի արձագանքը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ղեկավարների ռազմական օգնության խնդրանքներին: