Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է տոպի եւ կանաչ պիջակի հետ։ Անելյան սպորտային կոշիկ է կրում, հավաքել է մազերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Անելյան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Դերասանուհին սեւ երկարաճիտներ էր ընտրել ու արձակել մազերը։ Հետեւորդները հիացել էին ֆոտոշարքով ու մեկնաբանությունների հատվածում Անելյային բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել․ «Ռումբ»։











