«Էվերթոնի» նորեկ, հարձակվող Ուեյն Ռունին իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր տպավորություններով և խոսել գալիք մրցաշրջանի մասին:
«Ինձ շատ լավ եմ զգում: Անչափ ուրախ էի առավոտյան հանդիպել իմ նոր թիմակիցներին: Կարծում եմ՝ սա հիանալի ժամանակ է թե՛ իմ, և թե՛ «Էվերթոնի» համար: Հավատում ենք, որ հրաշալի մրցաշրջան կլինի: Շարունակում ենք առաջ շարժվել և ակումբին գավաթներ պարգևել:
«Էվերթոնն» ինձ համար ծերանոց չի դառնա: Ցանկանում եմ խաղալ, հաղթել և հաջողության հասնել: Պատրաստ եմ նոր մարտահրավերների»,- 31-ամյա Ռունիի խոսքն է մեջբերում «BBC Sport»-ը:










