Ռուսաստանը հարձակում է գործում վառելիքով հենակետերի վրա


Ռուսաստանը հարձակում է գործում վառելիքով հենակետերի վրա
Ապրիլ 6 20:45 2022

Դնեպրոպետրովսկի մարզում նավթի պահեստ է ավերվել, որի մասին հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

«Գիշերը անհանգստացնող էր ու դժվար, հակառակորդը օդից հարձակվել է մեր տարածաշրջանի վրա և հարվածել նավթի պահեստին ու գործարաններից մեկին, ոչնչացվել է վառելիքով նավթի պահեստը։ Հրդեհը շարունակվել է ամբողջ գիշեր, այն մարվել է տեղական ժամանակով առավոտյան 8.15-ին»,- գրել է Ռեզնիչենկոն։

 

Նշենք, որ վառելիքով հենակետերը ռուսական բանակի համար առաջնահերթ թիրախներ են։ Նրանք գնդակոծության են ենթարկվել անգամ Ուկրաինայի արևմտյան շրջաններում, որտեղ այլ ռազմական գործողություններ չեն եղել, այս մասին մեկնաբանում է BBC լրատվամիջոցը։