Լոնդոնը սառեցնում է ռուսական ակտիվները 350 մլրդ դոլարով


Լոնդոնը սառեցնում է ռուսական ակտիվները 350 մլրդ դոլարով
Ապրիլ 6 16:14 2022

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են 350 միլիարդ դոլարի (321 միլիարդ եվրո) ռուսական ակտիվները՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող պատերազմի հետ։ Այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի մինչև շաբաթվա վերջ: Այս մասին Լեհաստան կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

Բրիտանացի նախարարի խոսքով՝ «604 միլիարդ դոլարի արժութային պահուստների ավելի քան 60 տոկոսը» այլևս հասանելի չէ Մոսկվային։ Թրուսն ընդգծել է, որ «համակարգված պատժամիջոցները ռուսական տնտեսությունը հետ են շպրտում խորհրդային ժամանակաշրջան»։