«Ռուսաստանը քաղցը որպես զենք է օգտագործում»․ Զելենսկի


«Ռուսաստանը քաղցը որպես զենք է օգտագործում»․ Զելենսկի
Ապրիլ 6 15:54 2022
Ուկրաինայի նախագահ՝ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Իռլանդիայի խորհրդարանում, ասել է, որ Ռուսաստանը միտումնավոր պարենային ճգնաժամ է ստեղծում՝ սովը որպես զենք օգտագործելու համար։ Այս մասին հայտնել է BBC լրատվամիջոցը։
 
«Ռուսաստանը քաղցը որպես զենք է օգտագործում»,-մեկնաբանել է նախագահը։ 
 
Նա նաև կոչ է արել Եվրոպային ավելի վճռական գործել Ռուսաստանին զսպելու հարցում և կոչ է արել խստացնել պատժամիջոցները։