Բայդենին անտեսել են Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը. բոլորը շտապել են Օբամայի մոտ (տեսանյութ)


Բայդենին անտեսել են Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը. բոլորը շտապել են Օբամայի մոտ (տեսանյութ)
Ապրիլ 6 14:13 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անտեսել են Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը, որին ներկա է եղել երկրի նախկին ղեկավար  Բարաք Օբաման:

Ինչպես գրում է Daily Mail-ը, համապատասխան տեսանյութում երևում է, որ հանդիպման ավարտից հետո հյուրերը սկսում են մոտենալ Օբամային՝ միանգամայն անտեսելով գործող նախագահին:

Կադրերում երևում է, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահը սպասում, թե արդյոք մարդկանցից մեկն իրեն կմոտենա, բայց նրան ոչ ոք չի մոտենում։ Արդյունքում Բայդենը շրջվում է ու տեսնում մի խումբ մարդկանց, որոնք շրջապատել են Օբամային: Նա մի քանի վայրկյան կանգնում է, ձեռքերը վեր բարձրացնում, ապա հեռանում: