Մանչեսթեր Յունայթեդը պաշտոնապես հայտարարեց Լուկակուի հետ պայմանագիր կնքելու մասին


Մանչեսթեր Յունայթեդը պաշտոնապես հայտարարեց Լուկակուի հետ պայմանագիր կնքելու մասին
Հուլիս 10 20:56 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելու մասին:

Բելգիացին «կարմիր սատանաների» հետ կնքեց 5-ամյա պայմանագիր: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ գործարքի արժեքը կազմել է 85 մլն եվրո:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը հանդես կգա 9 համարի խաղաշապիկով:

Հիշեցնենք, որ Լուկակուն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: