Զելենսկին գտնում Է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»


Զելենսկին գտնում Է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»
Ապրիլ 5 14:54 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Պարզապես այսօրվա համար ասենք. «Եկեք այլեւս ոչ մի բանի մասին չխոսենք» դիրքորոշումն ամենապարզն Է, հեշտ Է ասել. «Ես քեզ հետ չեմ խոսելու»: Ամենաբարդը խոսելն Է,- հայտարարել Է նա լրագրողներին:- Եվ այդ ամբողջ դիրքորոշմամբ հանդերձ (ուկրաինական կողմի – խմբ.) գտնել հնարավորություններ հանդիպելու համար, եւ այդ հանդիպման ժամանակ գտնել ելք այդ իրադրությունից, եւ ըստ որում ելնելիս չկորցնել քո տարածքը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ Է քեզ համար նման նշաձող դնել այդ բանակցությունների համար»:

Զելենսկին գտնում Է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»:

 

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է գտնել հնարավորություններ» այնպիսի քայլերի համար, ինչպիսիք բանակություններն են: Ըստ որում նա կցանկանար, որ Կիեւի դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցություններում լինի ավելի ուժեղ: Նրա կարծիքով, դա ապահովվում Է հզոր զինման եւ հասարակության միավորման հաշվին: Հաստատ կլինի բանակցությունների հարցը. հարցը սոսկ այն Է, թե որքան հաստատուն կլինես բանակցությունների սեղանի շուրջը, իսկ դա կախված Է այդ կարեւոր կետերից»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: