Գուանչժոու Էվերգրանդի նախագահը վստահեցրել է, որ Պաուլինյոն չի տեղափոխվի Բարսելոնա


Գուանչժոու Էվերգրանդի նախագահը վստահեցրել է, որ Պաուլինյոն չի տեղափոխվի Բարսելոնա
Հուլիս 10 19:01 2017

Չինական «Գուանչժոոու Էվերգրանդը» չի պատրաստվում դիտարկել թիմի կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերը վաճառելու տարբերակը,- գրում է «Sport»-ը:

«Այժմ ներքին առաջնության ամենաթեժ պահն է, և հիմա մենք չենք կարող վաճառել թիմի առանցքային ֆուտբոլիստին: Հասկանում եմ, թե ինչ է զգում Պաուլինյոն, սակայն նա պարտավոր է հասկանալ իր ակումբին:

Հուսով եմ, որ նա կշարունակի իր ելույթները մեր թիմում՝ ցուցադրելով իր լավագույն որակները»,- ասել է չինական ակումբի նախագահը:

Ավելի վաղ «Բարսելոնան» բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար չինական ակումբին 20, 22 և 25 մլն եվրոյանոց առաջարկներ է արել: