Ուկրաինայում ռուսների ցեղաս պանության ճանաչման մասին նախագիծ է ներկայացվել Պետդումա


Ուկրաինայում ռուսների ցեղաս պանության ճանաչման մասին նախագիծ է ներկայացվել Պետդումա
Ապրիլ 4 20:40 2022

Պետդումա է ներկայացվել Ուկրաինայում ռուսների ցեղասպանությունը ճանաչող հայտարարության նախագիծ։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

«Պետդումայի պատգամավորները պնդում են, որ Ուկրաինան ութ տարի շարունակ ցեղասպանություն է իրականացրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքներում բնակվող ռուս բնակչության նկատմամբ»,- ասվում է հայտարարության տեքստում։

 

Նշվում է, որ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են»։