Ինչպես պարզել՝ Ձեր տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվե՞լ է հետախուզում, թե՞ ոչ


Ինչպես պարզել՝ Ձեր տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվե՞լ է հետախուզում, թե՞ ոչ
Ապրիլ 4 18:52 2022

Կառավարության որոշմամբ 2022 թվականի փետրվարից գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն չի կարող իրականացվել, եթե կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Իրենց պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ առկա հետախուզումը պարզելու, ինչպես նաև հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով քաղաքացիների համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պատրաստվել է իրազեկող հոլովակ, որի տարածման հարցում ակնկալում ենք Ձեր աջակցությունը։