Ադրբեջանում տեղի ունեցած պայթյունից տուժածներից 7-ը վերակենդանացման բաժանմունքում են


Ադրբեջանում տեղի ունեցած պայթյունից տուժածներից 7-ը վերակենդանացման բաժանմունքում են
Ապրիլ 4 15:54 2022

Ադրբեջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 37 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, 1 հոգի մահացել է։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, 16 հոգի առայժմ հիվանդանոցում է, որոնցից 7-ը՝ վերակենդանացման բաժանմունքում ։ 3-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվի գիշերային ակումբներից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որի պատճառը, ըստ ադրբեջանական աղբյուրների, գազի արտահոսքն էր։