Ադրբեջանն անմասն չի մնացել Թուրքիայում անցկացվող հերթական զորավարժությանը


Ադրբեջանն անմասն չի մնացել Թուրքիայում անցկացվող հերթական զորավարժությանը
Ապրիլ 4 15:10 2022

Ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայում ընթացող «Էֆես-2022» զորավարժություններին։ Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հաղորդել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ադրբեջանական խմբի հրամանատարությունն «Էֆես-2022» զորավարժություններին մասնակցել է ադրբեջանական բանակի անձնակազմի հետ համաձայնեցված կարգով։