Գերմանացին 90 անգամ պատվաստվել է Covid-19-ի դեմ՝ պատվաստման հավաստագրերը վաճառելու համար


Գերմանացին 90 անգամ պատվաստվել է Covid-19-ի դեմ՝ պատվաստման հավաստագրերը վաճառելու համար
Ապրիլ 4 13:24 2022

Գերմանիայի 60-ամյա բնակիչը Covid-19-ի դեմ 90 անգամ պատվաստվել է, որպեսզի պատվաստման հավաստագրերը վաճառի նրանց, ովքեր չեն ցանկանում հակակորոնավիրուսային ներակում ստանալ:

Ինչպես գրում է The Guardian-ը, արևելյան Մագդեբուրգ քաղաքի բնակիչը, որի անունը չի հրապարակվել, պատվաստումները ստացել է մի քանի ամսվա ընթացքում՝ Սաքսոնիայի համապատասխան կենտորններում:

Նրա գործունեությունն ընդհատվել է միայն այն ժամանակ, երբ ոստիկանները հետաքրքրվել են նրանով:

Առայժմ հայտնի չէ, թե 90 պատվաստանյութերը, որոնք տարբեր դեղագործական ընկերությունների արտադրանք են, ինչ ազդեցություն կունենան տղամարդու առողջության վրա: 

Հայտնի է, որ Գերմանիայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 130 029 մահվան դեպք: