Գերմանիայի փոխկանցլերը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մասին


Գերմանիայի փոխկանցլերը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մասին
Ապրիլ 4 10:20 2022

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող է ընդունվել հաջորդ շաբաթ, ZDF-ի եթերում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները կարող են ազդել ֆինանսական հատվածի և տեխնոլոգիական արտադրանքի վրա։ Նախարարը հայտարարել է նաև անհատական պատժամիջոցների մասին: