«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է Զելենսկիի տեսաուղերձը


«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է Զելենսկիի տեսաուղերձը
Ապրիլ 4 09:22 2022

Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիան «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության ժամանակ ցուցադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հատուկ ուղերձը։ Միջոցառումը հեռարձակում է CBS հեռուստաալիքը։

«Աջակցեք մեզ ամեն կերպ, մի լռեք, և այդ ժամանակ խաղաղություն կլինի մեր քաղաքներում», - ասել է Զելենսկին իր ուղերձում։

 

Ուկրաինայի նախագահի տեսաուղերձի ցուցադրությունից հետո ուկրաինացի երգիչների ու երաժիշտների ուղեկցությամբ ելույթ է ունեցել երգիչ Ջոն Լեջենդը

Ավելի վաղ ամերիկացի մշակույթի մի շարք գործիչներ առաջարկել էին Զելենսկիին «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալու հնարավորություն տալ, սակայն դա տեղի չունեցավ։