Դևիդ Բեքհեմի դուստրն իր 6-ամյակը նշել է Բուքինգհեմյան պալատում (լուսանկարներ)


Դևիդ Բեքհեմի դուստրն իր 6-ամյակը նշել է Բուքինգհեմյան պալատում (լուսանկարներ)
Հուլիս 10 16:30 2017

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների միակ դուստրն իր ծննդյան 6-րդ տարեդարձը նշել է Մեծ Բրիտանիայի թագուհու կեցավայրում՝ Բուքինգհեմյան պալատում:

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ փոքրիկ Հարփերի համար թագավորական միջավայրում խնջույքը կազմակերպել է Յորքի դքսուհին՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհի Եվգենիա արքայադուստրը:

Միջոցառմանը հոբելյարը գնացել է հանրահայտ մուլտհերոս Էլզայի կերպարով, ներկա են եղել մանկապարտեզից նրա ընկերուհիները:

Հարփերի մայրն Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում աղջնակը կանգնած է Բուքինգհեմյան պալատի բակում:

: