Ռուսաստանի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի երեք մարզերում գտնվող վառելիքային պահեստներին


Ռուսաստանի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի երեք մարզերում գտնվող վառելիքային պահեստներին
Ապրիլ 3 22:00 2022

Ռուսաստանի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Նիկոլաեւսկի, Ռովենսկի եւ Տերնոպոլի մարզերում գտնվող խոշոր վառելիքային պահեստներին: Այս մասին հայտնել Է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել են խոշոր վառելիքային պահեստներ Նիկոլաեւսկի մարզի Կոնստանտինովկա, Ռովենսկի մարզի Սլավուտա եւ Տերնոպոլ քաղաքներում», - ասել է նա:

 

Այդ օբյեկտներից վառելիք էր մատակարարվում ուկրաինական զորքերի խմբավորումների համար Նիկոլաեւսկի եւ Դոնեցկի ուղղություններով։

Նախօրեին Լոզովայա և Պավլոգրադ երկաթուղային կայարանների շրջաններում բարձրճշգրիտ հրթիռների օգնությամբ ոչնչացվել է զրահատեխնիկա, որը ուղևորվում էր Դոնբաս՝ ուկրաինական զորքերի խմբավորումն ուժեղացնելու համար: