«ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ չի տվել». Զելենսկի


«ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ չի տվել». Զելենսկի
Ապրիլ 3 21:40 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այդպես էլ չի համաձայնվել անվտանգության երաշխիքներ տրամադրել այն ձևով, ինչ ձևով պահանջել է Կիևը։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին և նախագահ Բայդենի վարչակազմին երկու կուսակցությունների աջակցության համար, այն ամենի համար, ինչ նրանք անում են մեզ համար: Բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը մեզ անվտանգության երաշխիքներ չտրամադրեց։ Սա պետք է հասկանալ»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան «առայժմ դրանք ոչ մեկից չի ստացել»։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը մի շարք երկրների հետ փոխանակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր։

Նա ընդգծել է, որ կարելի է խոսել ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների, այնպես էլ դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների մասին։