ԴԺՀ-ի ուժերը մեկ օրում ոչնչացրել են 37 ուկրաինացի ազգայնամոլների


ԴԺՀ-ի ուժերը մեկ օրում ոչնչացրել են 37 ուկրաինացի ազգայնամոլների
Ապրիլ 3 20:48 2022

ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան հայտնել է, որ ընթացիկ օրվա սկզբից ոչնչացրել է հակառակորդի 37 զինվոր եւ սպա, ինչպես նաեւ մեկ տանկ եւ երկու հետեւակի մարտական մեքենա:

«Ընթացիկ օրվա սկզբից մեր զինծառայողները ոչնչացրել են 37 ուկրաինացի ազգայնամոլ, մեկ տանկ, երկու զրահամեքենա եւ հրթիռահրետանային սպառազինության դաշտային պահեստ։ Գրավել են 2C1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքը», - ասված է ժողովրդական միլիցիայի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Հաղորդագրության համաձայն՝ մեկ օրում 56-րդ մոտոհրաձգային բրիգադի հինգ զինծառայողներ եւ Ուկրաինայի 25-րդ օդադեսանտային բրիգադի երեք զինծառայողներ կամավոր վայր են դրել զենքը եւ անցել ԴԺՀ-ի կողմը:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում զոհվել են ԴԺՀ-ի վեց զինծառայողներ, եւս 20-ը վիրավորվել են: