ՌԴ պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել «Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինծառայողների հանցագործությունների մասին» հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։ Մոսկվան ընդգծել է, որ ռուս զինվորականները ներգրավված չեն խաղաղ բնակչության սպանությունների մեջ։ Ռուսական բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ դուրս են բերվել Բուչայից մարտի 30-ին, նշել է ՊՆ-ն։










