|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լուսանկարիչ և վավերագրող Մաքսիմ Լևինին հետմահու պարգևատրել է «Արիության III աստիճանի շքանշանով»։ Պետության ղեկավարի հրամանագրում ասվում է, որ շքանշանը շնորհվել է Ուկրաինայում տեղի ունեցողը լուսաբանելիս «անձնական խիզախության և անձնուրաց գործերի համար»։ Լևինի մարմինը հայտնաբերվել է նախօրեին՝ ապրիլի 2-ին, մինչ այժմ Չեռնիշևի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Ֆոտոլրագրողը համագործակցել է Reuters-ի, BBC-ի, Associated Press-ի և այլ լրատվամիջոցների հետ, ինչպես նաև մասնակցել է ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի ֆոտո և վիդեո նախագծերին: |










