Կրեմլը գովաբանել է Էրդողանին


Կրեմլը գովաբանել է Էրդողանին
Ապրիլ 3 17:44 2022

Ժամանակակից աշխարհում քիչ քաղաքական գործիչներ կան, որ իրենց որոշումները կայացնելիս այնքան անկախ են, որքան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս կարծիքը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում:

«Իհարկե, բոլորը սարսափելի ճնշման տակ են գտնվում ամերիկացիների կողմից: Եվ ոչ բոլոր երկրներն են ուժ գտնում հստակորեն սահմանելու իրենց ինքնիշխան դիրքորոշումը», - ասել է Պեսկովը:

«Եվ այս առումով, բնականաբար, Էրդողանի նման մարդիկ շատ քիչ են ժամանակակից քաղաքական Օլիմպոսում»,- ընդգծել է նա։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ ամերիկացիները շատ երկրներին սպառնում են երկրորդային պատժամիջոցներով։ «Դե, ոչ բոլոր երկրներն են նման Թուրքիային, օրինակ, այս հարցում, մենք տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ: Այնուամենայնիվ, Թուրքիան դեռ ելնում է իր շահերից, որտեղ «այո» նշանակում է՝ «այո», «ոչ»-ը՝ «ոչ»», - հայտարարել է Պեսկովը։