Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Երգիպտոսում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մերին գրավիչ կերպարում է։ Նա կրում է սեւ հագուստ․ տոպ, թափանցիկ տաբատ, բաճկոն։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Շատ բան ունեմ ձեզ պատմելու։ Բայց ...ինչն է ձեզ ավելի հետաքրքիր։ Գրեք հետաքրքիր է», - երկրպագուներին դիմել է Մերին։

Օրերս հրապարակված լուսանկարում Մերին ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր կանաչ պիջակի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Մերիին դրական խոսքեր ուղղել․ «Տիկնիկ»։










