Առաջին դասարանից երազում էինք այն կյանքի մասին, որն այսօր ունենք


Առաջին դասարանից երազում էինք այն կյանքի մասին, որն այսօր ունենք
Ապրիլ 3 17:00 2022

«Բոլորը դեմ էին մեր հարաբերություններին, անգամ ծնողներս, բայց մենք սիրահարվեցինք առաջին դասարանում և չնայած ճանապարհին հանդիպած բոլոր դժվարություններին՝ այսօր միասին ենք, ամուսնացած ենք և երկու զավակ ունենք՝ աղջիկ և տղա: Անգամ մեկ օր չեմ պատկերացնում առանց իմ ընտանիքի՝ առանց սիրելի ամուսնուս և երեխաներիս: Դպրոցական տարիներից սա այն կյանքն էր, որի մասին երազում էինք միասին»: