Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Բուչայում տեղի ունեցածն անվանել է «21-րդ դարի դժոխք»։
«Սա արել է Ռուսաստանը` մտածված։ Այս մարդիկ զինվորական չեն եղել։ Նրանք զենք չունեին։ Նրանք ոչ մի սպառնալիք չեն ներկայացրել... Տնտեսական պատժամիջոցներ սահմանեք էներգակիրների վրա, փակեք նավահանգիստները։ Կանգնեցրեք սպանությունները հիմա»,- թվիթերյան էջում գրել է Պոդոլյակը։
Բուչայի քաղաքապետն էլ նշել է, որ ուկրաինական իշխանությունները ստիպված են եղել 280 մարդու հուղարկավորել զանգվածային գեգերեզմաններում:
Թույլ նյարդեր ունեցողներին` չդիտել










