Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին ու վարչապետին:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև պահպանվում է բովանդակալից քաղաքական երկխոսությունը, զարգանում է արդյունավետ համագործակցությունն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում: Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշված է տեքստում:










