Անոթների ախտահարումներից խուսափելու համար անհրաժեշտ է վարել ակտիվ, շարժուն ապրելակերպ, քանի որ քիչ շարժվող մարդկանց մոտ սկսվում են կանգային երևույթներ, որոնք էլ բերում են անոթային պաթոլոգիաների: Այս մասին ասում է Էրեբունի ԲԿ-ի անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը։
«Խորհուրդ է տրվում քայլել: Խոսքը վերաբերում է ոչ արագ, ոչ դանդաղ քայլքին, ցանկալի է ձեռքերը ազատ վիճակում (ոչ գրպաններում), նախնական 2-3կմ օրվա ընթացքում, հետագայում հասցնելով 5-7կմ-ի»,-ասում նա:










