ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել


ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ապրիլ 2 20:19 2022

Պաշտպանության նախարարությունը ցուցադրել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի կողմից Խարկովի պաշտպանության շտաբի վրա բարձր ճշգրտության հարվածի կադրերը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

 

Տեսանյութում ֆիքսվածլ է այն պահը, երբ արկը դիպել է թիրախին։

 

Հարվածի արդյունքում, ինչպես ճեպազրույցում ասել է ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, սպանվել են ավելի քան հարյուր ազգայնականներ և վարձկաններ արևմտյան երկրներից։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

 
 

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Տեսանյութը՝ այստեղ։