Գոհար Ավետիսյանը ցուցադրել է, թե ինչ նվերներ է ստանում անծանոթ տղամարդկանցից (լուսանկարներ)


Գոհար Ավետիսյանը ցուցադրել է, թե ինչ նվերներ է ստանում անծանոթ տղամարդկանցից (լուսանկարներ)
Ապրիլ 2 20:06 2022

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով վերջերս է ամուսնալուծվել, ցուցադրել է, թե ինչ նվերներ է ստանում տղամարդ երկրպագուներից:

Դիմահարդարն Ինստագրամի իր միկրոբոլոգում ծաղկեփնջի լուսանկար է հրապարակել և կից գրել. «Իսկ այդ ընթացքում իմ աշխատավայրում:  Շնորհակալ եմ ուշադրության համար, անծանոթ, սակայն նարնջագույնն այստեղ ավելորդ էր»:

 

Ավելի վաղ նա էլի շքեղ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Էլ ի՞նչ անել գիշերվա 1-ին աշխատավայրում»:

Գոհարը փորձել էր տպավորություն ստեղծել, թե չգիտի ծաղիկներն ում կողմից են՝ նշելով. «Բացիկ կա՞»:

Նշենք, որ Ավետիսյանը միայնակ մեծացնում է իր և Սերգեյի որդուն` Գասպարին: