Պեսկովը խոսել է Պուտինի և Լուկաշենկոյի «բացառիկ հարաբերությունների» մասին


Պեսկովը խոսել է Պուտինի և Լուկաշենկոյի «բացառիկ հարաբերությունների» մասին
Ապրիլ 2 18:22 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բացառիկ հարաբերություններ» ունի Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, «Ռիա նովոստի»,-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.

«Ալեքսանդր Գրիգորևիչը մեր նախագահի հետ բացառիկ հարաբերությունների մեջ է, նրանք իսկապես յուրահատուկ հարաբերություններ ունեն»,- ասել է Պեսկովը՝ բելառուսական Belarus 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Պեսկովի խոսքով՝ երկու առաջնորդներն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում երկու երկրներում։ Բացի այդ, Պեսկովը վստահ է, որ Պուտինն ու Լուկաշենկոն համակարծիք են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։