Գերմանիան «ոչ մի դեպքում» չի կռվի Ուկրաինայում


Գերմանիան «ոչ մի դեպքում» չի կռվի Ուկրաինայում
Ապրիլ 2 16:25 2022

«Գերմանիան ոչ մի դեպքում չի օգտագործի սեփական զինված ուժերը Ուկրաինայի տարածքում». Այս մասին հայտարարել է Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը, հայտնում է Welt am Sonntag-ը։

 

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ եթե Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները չհանգեցնեն Ուկրաինայում հրադադարի, ապա մոտ ապագայում կարելի է ակնկալել «պարտիզանական պատերազմի» խստացում։