Թուրքիայում անտառային հրդեհներ են


Թուրքիայում անտառային հրդեհներ են
Ապրիլ 2 10:57 2022

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք գնալով սաստկանում են քամու պատճառով։ Այս մասին հայտնում է Dunya թերթը։

Բռնկումը տեղի է ունեցել Չանաքքալե նահանգի Բայրամիչ շրջանում։ Անտառպահպանության բրիգանդներն ու փրկարարներն աշխատանքներ են տանում հրդեհաշիջման ուղղությամբ։ Հրդեհը սպառնում է հարակից բնակելի շրջաններին։

Քաղաքային վարչակազմի հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվել կրակը վերահսկողության տակ վերցնել, այն շարունակվում է։