Ֆրանսիայում կդադարեցվի Ռուսաստան շամպայնի մատակարարումները


Ֆրանսիայում կդադարեցվի Ռուսաստան շամպայնի մատակարարումները
Ապրիլ 1 20:20 2022

Ֆրանսիայից Ռուսաստան շամպայնի մատակարարումները դադարեցվել են Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության սկսվելուց հետո, մատակարարումների հեռանկարներն անհայտ են, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ֆրանսիայի շամպայնի տների միության (UMC) գլխավոր տնօրեն Դավիդ Շատիյոնը:

«Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր Ռուսաստան շամպայնի ոչ մի շիշ չի ուղարկվել։ Հետագա մատակարարումների հեռանկարներն անհայտ են, քանի որ սերտորեն կապված են աշխարհաքաղաքական իրավիճակի հետ», - ասել է Շատիյոնը գործակալության հետ զրույցում։