Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունները կազմակերպելու համար


Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունները կազմակերպելու համար
Ապրիլ 1 19:17 2022

Путин выразил признательность Эрдогану за помощь с переговорами РФ и Украины в Стамбуле

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհակալություն հայտնել ռուս-ուկրաինական բանակցություններին աջակցելու համար։

 

Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ Ստամբուլում մարտի 29-ին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացմանն աջակցելու համար»,-հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

 

Նշվել է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում գնահատականներ են տրվել ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։