Ալաշկերտի ֆուտբոլիստները ժամանել են Մինսկ


Ալաշկերտի ֆուտբոլիստները ժամանել են Մինսկ
Հուլիս 10 13:00 2017

Այսօր լուսադեմին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ ժամանել է Մինսկ և հանգրվանել Minsk Marriott Hotel 5-աստղանի հյուրանոցում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Երեկոյան Աբրախամ Խաշմանյանի սաներն առաջին մարզումը կանցկացնեն Բելառուսի մայրաքաղաքում, իսկ հուլիսի 11-ին «Ալաշկերտը» նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենայում»:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: