Իտալիան, Նիդեռլանդները և Լատվիան հայտարարել են ռուսների ակտիվների սառեցման մասին


Իտալիան, Նիդեռլանդները և Լատվիան հայտարարել են ռուսների ակտիվների սառեցման մասին
Ապրիլ 1 16:00 2022

Իտալիան պատժամիջոցների ենթարկված ռուսներից բռնագրավել է 900 միլիոն եվրոյի ունեցվածք, հայտարարել է արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն Bild-ին տված հարցազրույցում։

 

«Առայժմ մենք կարող ենք խոսել 900 միլիոն եվրոյի ընդհանուր գումարի մասին: Մենք գործեցինք արագ և հետևողականորեն և կշարունակենք դա անել»,- ասել է Դի Մայոն՝ նշելով, որ Հռոմը խստորեն հետևում է իր պատժամիջոցներին: Մարտի 22-ին Իտալիայի իշխանությունները հայտարարեցին 800 մլն եվրո ակտիվների սառեցման մասին։

 

Նիդեռլանդներում ռուսաստանցիների սառեցված ակտիվների ծավալն աճել է մինչև 516 միլիոն եվրոյի, ասվում է հոլանդացի նախարարների նամակում։ Սառեցման հաշվետվություններ են ստացվել բանկերից, ապահովագրական ընկերություններից, ֆոնդերի կառավարիչներից և այլ ֆինանսական հաստատություններից: Մարտի 22-ին Նիդեռլանդների իշխանությունները հայտարարեցին 400 մլն եվրո ակտիվների սառեցման մասին:

 

Լատվիայի բանկերում սառեցվել է պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսներին պատկանող 55 մլն եվրո, հայտնում է LETA-ն՝ վկայակոչելով Ֆինանսական և կապիտալի շուկաների հանձնաժողովի տվյալները։