Ընկերությունները կկարողանան շարունակել ռուսական գազի համար վճարել եվրոյով բանկերի միջոցով, որոնք այնուհետև արտարժույթը կվերածեն ռուբլու, ասել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Բարբարա Պոմպիլիին Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) լսումների ժամանակ:
«Տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք Մոսկվայից վերջին օրերին և ժամերին, թույլ են տալիս հավատալ, որ ընկերությունները կկարողանան շարունակել եվրոյով վճարել բանկերին, որոնք իրենք պետք է եվրոն վերածեն ռուբլու: Մենք խոսում ենք, մասնավորապես, Գազպրոմբանկի մասին»,- Պոմպիլիին մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այս որոշման իրականացման դեպքում պայմանագրերի պայմանները խախտելու վտանգ չկա:










