Եթե որոշել եք գումար հավաքել, ապա մինչեւ սկսելը փորձեք մտովի պատկերացնել, թե ինչի վրա եք այն ծախսելու: Այդ կերպ անհրաժեշտ գումարն ավելի արագ կհավաքվի:
Ֆինանսական հաջողություն կարող է բերել ձեր ծննդյան ամսաթվով մետաղադրամը կամ թղթադրամը: Եթե գտնեք այդպիսին եւ պահեք այն, ապա հարստությունը կարող է ձեր կողմը թեքվել: Դրամապանակում պետք է լինեն միայն գումարի հետ կապ ունեցող իրեր՝ կրեդիտ քարտեր, թղթադրամներ, մետաղադրամներ: Հարազատների ու մտերիմների լուսանկարներն այնտեղ պահելը ճիշտ չէ, քանի որ այդպիսով դուք կասեցնում եք փողի հոսքը:
Խորհուրդ չի տրվում «սեւ օրվա» համար գումար հավաքել, քանի որ այդպիսով ձեզ համար աղքատություն եք ծրագրավորում: Ավելի լավ է գումար տնտեսել, բայց այն չհավաքել սեւ օրերի համար: Այդ կերպ հնարավոր է միայն վանել նյութական բարեկեցությունը: Եթե դուք սկսեք մշտապես մտածել սեւ օրվա մասին, այն, ի վերջո, վրա կհասնի: Ավելի լավ է՝ հակառակը, գումար հավաքել ինչ-որ հաճելի բանի համար: Դա կարող է լինել երեխայի ծնունդը կամ հանգիստը ծովում:
Իսկ պատահական ստացված գումարից, օրինակ՝ գտած, աշխատեք հնարավորինս արագ ազատվել: Համարվում է, որ դրանք երջանկություն չեն բերում: Իսկ եթե որոշել եք օգնել աղքատներին, ապա ձեր նյութական միջոցները դրանից միայն կավելանան:










